17 :45 Շաբաթ
Դիտեք Հանրային առաջինի եթերում
  
 

Դատական լուրեր

2009 / 2010 /

Հունվ / Փետ / Մար / Ապր / Մայ / Հուն / Հուլ / Օգոս / Սեպ / Հոկ / Նոյ / Դեկ /


ԿԱՅԱՑԱՎ ԴԱՏԱՎՈՐՆԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎ

2009-07-20

Հուլիսի 17-ին տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը։

ՀՀ դատավորների ընդհանուր ժողովը, ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 94.1-րդ հոդվածով, ՀՀ դատական օրենսգրքի 71-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, 99-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 100-րդ հոդվածով, որոշեց Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Մեսրոպ ՄԱԿՅԱՆԻՆ ընտրել Հայաստանի Հանրապետության արդարադատության խորհրդի անդամ՝ հինգ տարի ժամկետով։

Ընդհանուր ժողովում ի թիվս այլ հարցերի՝ քննարկվեցին նաև կազմակերպական բնույթի հարցեր, որոնք հիմնականում վերաբերում էին դատավորների վարքագծի կանոններին, դատավարական ժամկետների պահպանմանը, դատարանների դերի ու հեղինակության բարձրացմանը և այլն։

 

Համառոտ տեղեկանք

Դատական իշխանությունը Հայաստանի Հանրապետությունում գործում է ինքնակառավարման սկզբունքի հիման վրա։ Դատավորների ընդհանուր ժողովը դատական իշխանության ինքնակառավարման բարձրագույն մարմինն է։ Նրա որոշումները գերակա են Դատարանների նախագահների խորհրդի որոշումների նկատմամբ։ Ժողովը կազմված է Հայաստանի Հանրապետության բոլոր դատավորներից։ Հայաստանի Հանրապետության դատավորների հերթական ընդհանուր ժողովը հրավիրվում է տարին առնվազն մեկ անգամ` ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից։ Հայաստանի Հանրապետության դատավորների արտահերթ ընդհանուր ժողով կարող է հրավիրվել դատավորների առնվազն 1/3-ի, Դատարանների նախագահների խորհրդի կամ Վճռաբեկ դատարանի նախագահի կողմից։






Գլխավոր