17 :45 Շաբաթ
Դիտեք Հանրային առաջինի եթերում
  
 

Դատական լուրեր

2009 / 2010 /

Հունվ / Փետ / Մար / Ապր / Մայ / Հուն / Հուլ / Օգոս / Սեպ / Հոկ / Նոյ / Դեկ /


ՏԱՐՎԱ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԴԱՏԱՎՈՐ ԵՎ ԴԱՏԱՐԱՆ

2010-03-01

Ուստի սույն թվականի փետրվարի 27-ին կայացած դատավորների Ընդհանուր ժողովի նիստում նշված հանձնաժողովները ներկայացրեցին հետևյալ թեկնածությունները, որոնք էլ արժանացան Ընդհանուր ժողովի հավանությանը.

«Տարվա լավագույն դատավոր»

1. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանների քրեական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի առաջին ատյանի դատարանի դատավոր Միքայել ԳՐԻԳՈՐՅԱՆԸ
2. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարանների քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Ավան և Նոր Նորք վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Նաիրա ՄԱՐԳԱՐՅԱՆԸ
3. ՀՀ մարզերի դատարանների քրեական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Մուշեղ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ
4. ՀՀ մարզերի դատարանների քաղաքացիական մասնագիտացում ունեցող դատավորներից «Տարվա լավագույն դատավոր» ճանաչվեց Արագածոտնի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Գոհարիկ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ։


«Տարվա լավագույն դատարան»

1. Երևան քաղաքի վարչական շրջանների առաջին ատյանի դատարաններից «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեց Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանը,
2. ՀՀ մարզերի դատարաններից «Տարվա լավագույն դատարան» ճանաչվեց Արարատի և Վայոց Ձորի մարզերի առաջին ատյանի դատարանը։






Գլխավոր