![]() |
|
|||||||||
Դատական լուրեր |
|
ԸՆԴՈՒՆՎԵԼ ԵՆ ԴԱՏԱՎՈՐԻ ՎԱՐՔԱԳԾԻ ԿԱՆՈՆՆԵՐԸ2010-04-23
Հայաստանի Հանրապետության Նախագահի կարգադրությամբ հաստատված Դատաիրավական բարեփոխումների 2009-2011 թվականների ռազմավարական գործողությունների ծրագրով որպես միջոցառում սահմանվել է դատավորների վարքագծի կանոնների համապատասխանեցումը Եվրոպական Միության չափանիշներին, ինչպես նաև դրանց կիրարկման ընթացակարգերի կատարելագործումը: Ղեկավարվելով սույն կարգադրությամբ` ՀՀ դատարանների նախագահների խորհուրդը 2010 թվականի փետրվարի 12-ի նիստում որոշում է ընդունել դատարանների նախագահներից ստեղծել հանձնաժողով, որի խնդիրն էր ուսումնասիրել և ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի հաստատմանը ներկայացնել դատավորի վարքագծի կանոնների նախագծի լրամշակված տարբերակը: Ուսումնասիրվել է եվրոպական մի շարք երկրների փորձը, Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի կողմից տրամադրվել է փորձագիտական եզրակացություն, հաշվի են առնվել ՀՀ դատարաններից ստացված առաջարկությունները, կատարվել են վերլուծություններ, որոնց հիման վրա մշակվել և Դատավորների ընդհանուր ժողովի հաստատմանն է ներկայացվել նախագիծը: Սույն թվականի ապրիլի 23-ին տեղի է ունեցել Դատավորների ընդհանուր ժողովի նիստ, որտեղ միաձայն ընդունվել է Դատավորի վարքագծի կանոնները և ուժը կորցրած է ճանաչվել «Դատավորի վարքագծի կանոնագիրքը» հաստատելու մասին ՀՀ դատարանների նախագահների խորհրդի 2005 թվականի դեկտեմբերի 8-ի թիվ 77 որոշումը: |