ԱՎՏՈՎԱՐՈՐԴԻՆ ՔԱՇՔՇԵԼ ԵՆ ԻՐ ԱՐՏԱՔԻՆ ՏԵՍՔԻ ՀԱՄԱՐ
2010-03-06
Ձգտելով միմյանց ապացուցել սեփական վարկածի ճշմարտացիությունը՝ քաղաքացին ու ճանապարհային ոստիկանը շատ հաճախ մոռանում են իրենց վիճաբանության բուն առարկան՝ ՃԵԿ-ի կանոնի խախտման փաստը և անցնում այլ հարթության վրա հարցեր պարզաբանելուն։ Արդյունքում… Ճիշտ հայտնի հեքիաթի նման. մի կաթիլ մեղրից մի մեծ պատմություն։
Ականատես եղեք մի ավտովարորդի պատմությանը, թե ինչպես նա վեճի է բռնկվել ճանապարհային ոստիկանի հետ, արժանացել վերջինիս հայհոյանքներին ու քաշքշուկներին, արդյունքում հենց ինքն էլ դատապարտվել իշխանության ներկայացուցչի պատիվն ու արժապատվությունը վիրավորելու համար: